FormLang-ը հայերենի բառակազմության էլեկտրոնային շտեմարան է, որը հնարավորություն է տալիս որոնումների շնորհիվ տեսնել բառերի կազմությունը, տարբերակային ձևերի, շեղումների և անկանոնությունների ամբողջական պատկերը:
Շտեմարանը ստեղծվել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան հովանավորությամբ իրականացվող «Հայերենի բառակազմության ձևային նկարագրություն և համապատասխան էլեկտրոնային շտեմարանի ստեղծում» գիտահետազոտական նախագծի շրջանակում:
Ծրագրի հեղինակը և ղեկավարը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Սարգսյանն է (http://language.sci.am/hy/comparative-linguistics/meri-sargsyan.html):
«Հայերենի բառակազմության ձևային նկարագրություն և համապատասխան էլեկտրոնային շտեմարանի ստեղծում» ծրագիրը հայերենի լիակատար ձևային նկարագրություն համալիր նախագծի առաջին փուլն է: Ծրագրի նպատակը հայերենի արդի բառապաշարի կազմի մեջ մտնող ավելի քան հազարավոր բառերի բառակազմական վերլուծությունն է, դրանց բաղադրիչների ձևային նկարագրությունը, բարդ բառերի դեպքում` բարդության բաղադրիչների իմաստային կապերի բացահայտումը և որպես տեսական աշխատանքի գործնական կիրառություն` համապատասխան էլեկտրոնային մեծածավալ շտեմարանի ստեղծումը:
Լինելով իր տեսակի մեջ եզակի աշխատանք, որն ունի տեսական և կիրառական հսկայական նշանակություն, հայերենի բառապաշարի ձևային նկարագրության արդյունքում հավաքված հսկայական փաստական նյութը հայերենի բառակազմությամբ հետաքրքրվողներին հնարավորություն է տալիս համաժամանակյա և տարաժամանակյա հայեցակետերով ուսումնասիրել բառակազմությունը: Էլեկտրոնային շտեմարանն էլ, որի բառային հենքը ընդգրկում է հազարավոր բառերի բառակազմական վերլուծություն, ունի բառերի, դրանց կազմում եղած հիմնական և երկրորդական ձևույթների որոնման հնարավորություն: Դա նշանակում է` ցանկացած արմատի կամ ածանցի որոնման ժամանակ հայտնվում են դրանց բառափնջերը, այսինքն՝ դրանցով կազմված պարզ, բարդ և ածանցավոր բոլոր բառերը:
FormLang հայերենի բառակազմության էլեկտրոնային շտեմարանի վերաբերյալ գիտական հրապարակումներ.
|
FormLang հայերենի բառակազմության էլեկտրոնային շտեմարանից օգտվելու տեսաուղեցույց.